World Economic Forum-ի պատրաստած տնտեսության մրցունակության զեկույցի համաձայն, սեփականության իրավունքի պաշտպանության, այդ թվում պարտատոմսերի  սեփականության առումով, 139 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը:

Այսպես, Ղազախստանը գտնվում է 112-րդ տեղում, Ուկրաինան` 135-րդ, Ռուսաստանը`128-րդ, ԱՄՆ-ը` 40-րդ, Թուրքիան`83-րդ, Ադրբեջանը`90-րդ, Վենեսուելան`139-րդ, Ղրղըզստանը`121-րդ, Տաջիկստանը`116-րդ տեղում:

Կատարված հետազոտությունների համապատասխան, սեփականության իրավունքն ամենալավը պաշտպանված են Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Սինգապուրում, Հոնգկոնգում, Շվեդիայում եւ Լյուքսեմբուրգում:

Հետազոտությունն իրականացվել է 11 հազար գործարարի եւ հետազոտական ինստիտուտների շրջանում՝ հարցումների միջոցով:

Մրցունակության ինդեքսը հաշվարկվել է ցուցանիշների երեք խմբի հիման վրա. Հիմնական (ենթակառուցվածքներ, կառավարման ինստիտուտներ, մակրոտնտեսական միջավայրը ներառող), էֆեկտիվ ( բարձրագույն կրթությունը եւ ուսումը, ապրանքային շուկան, աշխատանքի շուկայի զարգացումը եւ շուկայի ծավալը ներառող)  եւ ինովացիոն (գործարարության զարգացվածությունն ու ինովացիան ներառող):