Գերմանիայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում հօգուտ Թուրքիայի լրտեսության մեջ կասկածվող 20 անձի նկատմամբ, հաղորդում է Welt պարբերականը:
Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ հնարավոր լրտեսությունն իրականացվել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած եւ Գերմանիայի տարածքում գործող «Հիզմեթ» շարժման մասնակիցների նկատմամբ՝ թուրքական MIT հատուկ ծառայությունենրի կողմից:
Պարբերականը հղում է կատարում Գերմանիայի կառավարության կողմից պատգամավոր Սեւիմ Դագդդելենի հարցմանն ուղարկված պատասխանին:
Փետրվարին գերմանական ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Գերմանիայի տարածքում գործող՝ DİTİB իսլամական միության չորս հոգեւորականների տներում:
Գերմանիայի ոստիկանությունը կասկածներ է ունեցել, որ իմամներն ու DİTİB-ի կրոնական ղեկավարը, ի դեմս Թուրքաայի կրոնական հարցերով վարչության, հետեւել են գերմանացի ուսուցիչներին՝ պարզելու եւ Անկարային հաղորդելու համար ընդդիմադիր Գյուլենի ենթադրյալ գործունեության մասին:




























