2017-ճի հունիսի 15-ից ԵՄ ներսում կչեղարկվի ռոումինգի վճարը ու օրենսդրորեն կամրագրվի համացանց մուտք գործելու իրավահավասարությունը։ ԵԽ պատգամավորները ապրիլի 6-ին քվեարկել են այն որոշման օգտին, որը կանոնակարգում է բջջային կապի եվրոպական օպերատորների փոխադարձ հաշվարկները, հայտնում է DW-ն։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր 2016-ի ապրիլի 30-ից ռոումինգի գների զգալի նվազեցման մասին որոշումը։ Հիմա ԵՄ ներսում բջջային հեռախոսից ելման զանգի արժեքը կարող է առավելագույնը 5 ցենտով գերազանցել տեղական օպերատորի սահմանած սակագինը։ Ընդ որում օպերատորն իրավունք ունի սահմանել տվյալ գնով հեռախոսազանգերի տեւողության շրջանակներ ու ամենաէժան սակագնով ՍՄՍ հաղորդագրությունների առավելագույն քանակությունը։

Համացանցի հասանելիության հավասարության մասին օրենքի նպատակն է բացառել բջջային կապի ոլորտում խտրականություններն ու սահմանափակումները։ Դա վերաբերում է թե ծառայություններ մատուցողներին, թե օգտատերերին։ Օրենքն ընդունելու հնարավորությունը առաջացրել է հակագլոբալիստների ու սպառողների իրավունքների պաշտպանների քննադատությունը։ Նրանց կարծիքով նոր պայմաններում խոշոր ամերիկյան ինտերնետային կոնցեռնները, օրինակ Google, Apple –ը կամ Netflix–ը, կարող են ավելի ամրապնդել իրենց դիրքերը ավելի փոքր մրցակիցների ֆոնին։