Մեծ Բրիտանիան «ամբողջությամբ սատարում է» ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազային հասցված հրթիռային հարվածը: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, հաղորդում է BBC-ն:

Նա նշել է, որ Լոնդոնն այդ որոշման մասին իմացել է մինչեւ հարվածը: Ֆելոնը գրոհը համարել է «օրգանական եւ համապատասխան գործողություն»:

Ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ավիաբազային՝ Իդլիբ նահանգում քիմիական գրոհի պատճառաբանությամբ: Վաշինգտոնը միջադեպի համար պատասխանտու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Իր հերթին Դամասկոսը ժխտում է իր մասնակցությունը ենթադրյալ քիմիական գրոհին: Դամասկոսում ԱՄՆ-ի գործողությունները գնահատել են որպես «ագրեսիայի ակտ»՝ նշելով, որ իր այդ գործողությամբ Վաշինգտոնը դառնում է ահաբեկչական ԻՊ-ի գործընկեր: