Ապրիլի 6-ին սեյսմոլոգները 10 երկրաշարժ են գրանցել Կամչատկայի արեւելյան ափերի մոտ, որտեղ մարտի 29-ին 6.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայությանը:
«Այս սեյսմոիրaդարձություններից կարելի է առանձնացնել երկուսը՝ 5.4 մագնիտուդով», - ասել է ՌԳԱ մասնագետը:
Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ այդ երկու ցնցումները բնակավայրերի վրա չեն անդրադարձել:




























