Հայաստանի հյուրերին եւ տեղացիներին ցանկանում ենք ցույց տալ ոչ այնքան կոնյակի քանակը, որքան նրա որակը: Այս մասին ապրիլի 7-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Զարգացման հիմնադրամի տուրիզմի հարցերով տնօրեն Արա Խզմալյանը՝ խոսելով մայիսի 7-ին նախատեսված հայկական կոնյակի առաջին փառատոնի մասին: Հյուրերին ցույց կտան կոնյակի ճիշտ եւ չափավոր օգտագործումը:

«Անկեղծ կասեմ՝ մենք ոչ թե ռտեստորանային խնջույքներ ենք կազմակերպում, այլ կոնյակի փառատոն: Մենք ցույց կտանք, թե կոնյակն ինչպես է պետք խմել եւ ինչ է այն նշանակում կենսաձեւում»,- նշեց Խզմալյանը: Հյուրերին չենք ձանձրացնի երկար-բարակ պատմություններով, բայց կջանանք անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել, հավելեց նա:

Փառատոնը կանցկացվի մայիսի 7-ին՝ բացօթյա, Ծաղկաձորում: Կազմակերպիչներն են Հայաստանի Զարգացման հիմնադրամը եւ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը: