Սերբիայում մարզական թռիչքի ժամանակ կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի Super Galeb G-4 ինքնաթիռը, հաղորդում է Tanug-ը։
Ինքնաթիռի օդաչու փոխգնդապետ Նենադ Կալիբրկը եւ կապիտան Դեան Պանդուրովիչը զոհվել են։
Աղետի պատճառների պարզաբանման համար ուսումնական-մարտական ինքնաթիռների բազա է ժամանել Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջեւիչը եւ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Լյուբիշա Դիկովիչը։




























