Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի համատիրության կառավարիչին ապրիլի 6-ին ծեծի են ենթարկել: Ոստիկանության մամուլի ծառայությունից այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ին տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 6-ին, ժամը 14:00-ի սահմանում, ահազանգողը եղել է համատիրության կառավարիչը, նա նշել է, որ իր սենյակում ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: