«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի այս տեղեկությունն այսօր՝ ապրիլի 7-ին, հաստատեցին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Մեր տեղեկություններով, վիճաբանությունը տեղի է ունեցել նույն խցի կալանավորների միջեւ, որի ընթացքում կալանվորներից մեկը վնասվածքներ է ստացել:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հետաքննություն է սկսել:




























