Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ միջադեպը տեղի է ունեցել Դրոթինգաթան փողոցում։ «Ես տասնյակ վազող մարդկանց տեսա»,-գործակալությանը հայտնել է ականատեսը՝ հավելելով, որ դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ կան։ 

Ոստիկանությունը հաստատել է միջադեպը, սակայն չի կարողացել հայտնել՝ արդյոք զոհեր կան՝ հայտարարելով, որ վիրավորների մասին տեղեկություն կա։ Որոշ տվյալներով բեռնատարը դիտմամբ է մխրճվել մարդկանց բազմության մեջ։