Պատմամշակութային հուշարձանների տարածքներ  զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից  շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից  ոչ  անվտանգ վայրեր: 

Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելունկատառումով մեկ անգամ եւս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում  ներառված«Արջերի»քարանձավ /պետ ցուցիչ` 9.12.4/:

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավտանող ճանապարհը դժվարամատչելի է: Ինչպես նաեւ այցելուները կարող են անզգուշության արդյունքում վնասել քարանձավի ներսում առկա երկրաբանական եւ հնագիտական գոյացությունները,վտանգել քարանձավներում բնակվող չղջիկների կենսապայմանները:

Ի դեպ` գարնան ձնհալից հետո  հուշարձանի տարածքում  նաեւ քարաթափումներ են լինում, ինչը եւս վտանգավոր կարող է լինել զբոսաշրջիկների համար:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը հորդորում ու կոչ է անում մեր հայրենակիցներին  չտրվել սուր զգացողություններին, առաջնորդվել  բանականությամբ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաեւ զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի»եւ «Մագելանի» քարանձավներ: