Ոստիկանությունը հաստատել է առնվազն երկու մարդու զոհվելը՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բեռնատարի՝ մարդկանց բազմության մեջ մխրճվելու հետեւանքով, հաղորդում է Gazeta-ն։
Նշվումէ նաեւ մեծ թվով վիրավորների մասին։ Մասնագետները պարզում են բեռնատարի ղեկին գտնված անձի ինքնությունը։
Ավելի վաղ ականատեսները հայտնել էին երեք զոհի մասին։




























