Բեռնատարը, որը Ստոկհոլմի կենտրոնում մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, առեւանգված է եղել, հայտնել են ավտոմեքենայի սեփականատր Spendrups ընկերությունից, փոխանցում է Aftonbladet–ը։
«Մեքենան առեւանգվել է, երբ առաքում էր իրականացնում ռեստորաններից մեկին։ Վարորդը պատրաստվում էր բեռնաթափել մեքենան, երբ այն առեւանգել են»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Վարորդը չի տուժել, հիմա նա ցուցմունք է տալիս ոստիկանության բաժանմունքում։
Մինչ այդ ոստիկանությունը հաստատել էր, որ ավտոբուսի վրաերթի հետեւանքով զոհվել է երկու մարդ։




























