Ոստիկանությունը ձերբակալել է Ստոկհոլմում մարդկանց բազմության մեջ բեռնատար մխրճելու մեջ կասկածվողին, հայտնում է Aftonbladet–ը։
Associated Press-ի փոխանցմամբ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյոֆանը հաստատել է, որ կասկածյալներից մեկին կալանավորել են մարդկանց բազմության մեջ բեռնատարի մխրճման գործով։
Ավելի վաղ հայտնել էին, որ բեռնատարը, որը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով երկու մարդու,առեւանգված է եղել։




























