Ոստիկանությունը հաստատել է, որ Ստոկհոլմում մարդկանց բազմության մեջ բեռնատարի մխրճման հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Aftonbladet-ը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ կենտրոնական փողոցներ։

Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտնել էր, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։