Շվեդիայի ոստիկանությունը մարդկանց մեջ բեռնատարի մխրճվելու պատահարից հետո կարգադրել է տարհանում կատարել Ստոկհոլմի կենտրոնական կայարանում, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Local պարբերականն էլ հայտնել է, որ ոստիկանության պահանջով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը դեպի կայարան եւ կայարանից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այն ընթացել է մեծ արագությամբ եւ կանգ է առել, երբ բախվել է խանութներից մեկի ցուցափեղկին: Ոստիկանության տեղեկություններով՝ առնվազ 3 մարդ զոհվել է, եւս 8 մարդ վնասվածքներ է ստացել:




























