Թայվանի ափերին ծանծաղուտի մեջ հայտնված նավի բոլոր 346 ուղեւորներն ու անձնակազմի անդամները փրկվել ու ափ են հասցվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կայսյուան» կոչվող նավը ծանծաուտում է հայտնվել ուրբաթ օրը, տեղի ժամանակով՝ մոտ 18։00-ին։

Նշվում է, որ առափնյա ծառայության նավերը դեպքի վայր են ժամանել տեղի ժամանակով 19։45-ին եւ ափ հասցրել բոլոր ուղեւորներին ու անձնակազմի անդամներին։ Միջադեպի պատճառը դեռեւս անհայտ է։