Ստակհոլմի ոստիկանությունը հերքել է ավելի վաղ տարածված հաղորդագրությունը՝ քաղաքի կենտրոնում բեռնատարով մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալության մասին, հայտնում է SVT.–ը։
«Այդ գործով այս պահի դրությամբ ձերբակալված չկա»,- ասել են ոստիկանությունից։
Ավելի վաղ Aftonbladet թերթը գրել էր, որ ոստիկանությունը կալանավորել է մարդկանց բազմության մեջ բեռնատարը մխրճելու մեջ կասկածվողին։
Ապրիլի 7-ի ցերեկը Ստոկհոլմի կենտրոնում վարորդը բեռնատարը մխրճել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 3 ու վիրավորելով եւս 8 մարդու։ Բեռնատարը կանգ էր առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո։




























