Ստոկհոլմի ոստիկանությունը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է այն տղամարդու լուսանկարը, որի կասկածում են քաղաքի կենտրոնում բեռնատարով մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ, հայտնում է SVT-ը։
Նշում են, որ իրավապահները որոնում են այդ տղամարդուն, քանի որ նա կապ ունի տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Ընդ որում ոստիկանությունը շեշտել է, որ դեռ չգիտի «արդյոք տեղի ունեցածը միակ գործողությունն է, թե արժե ուրիշ ինչ- որ բան էլ սպասել»։
Ավելի վաղ ոստիկանությունը հերքել էր այս գործով կասկածյալին ձերբակալելու մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի ցերեկը բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում զբոսնող մարդկանց բազմության մեջ ու կանգ առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո։Վերջին տվյալներով զոհվել է 3, վիրավորվել 8 մարդ։




























