Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 7-ին, ժամը 23:46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թատրոնի շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է` Կոմիտասի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում «Honda CR-V» մակնիշի 77 NN 077 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Հ.-ն եւ ուղեւոր՝ 23-ամյա Դ. Խ.-ն տեղի ուժերով հասպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























