Կոլումբիայիում սելավային հոսքերն առնվազն 102  երեխայի կյանք են խլել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ 314  մարդ է զոհվել տարերքի հետեւանքով, եւս  332-ը վիրավորվել են: Ներկայումս հարազատներին է  հանձնվել 247 մարմին:

Իշխանությունները հավաքել են 127 անհայտ կորածների տվյալները, նրանց թվում են նաեւ երեք օտարերկրացիներ՝ Իսպանիայի, Գերմանիայի եւ Էկվադորի քաղաքացիներ:

Ապրիլի 1-ի գիշերը տեղատարափ անձրեւներից հետո հունից դուրս են եկել Մոկոա, Սանգոյակո եւ Մուլատոս գետերը՝  հսկայական վնաս պատճառելով Մոկոա քաղաքի բնակչությանը: