Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել տղամարդուն՝ սեփական անչափահաս երեխային ծեծի ենթարկելու համար եւ դատապարտել է երկու տարի ազատազրկման, հաղորդում է Նովոստի-Գրուզիան՝ վկայակոչելով Գլխավոր դատախազությանը:
Միջադեպը տեղի է ունեցել 2017թ. հունվարին: Տղամարդը ծեծի է ենթարկել իր 8-ամյա դստերը՝ հարվածելով դեմքին եւ մեջքին: Նրան տեղում ձերբակալել են: Հարուցվել է քրեական գործ՝ «ընտանիքի անդամի կողմից բռնություն անչափահասի նկատմամբ, ով գտնվում է անօգնական վիճակում» հոդվածով: Նա դատապարտվել է տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն ժամկետով:




























