Ավան վարչական շրջանի գերեզմանատանը ապրիլի 7-ին 49-ամյա մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տղամարդը ինքնասպանություն է փորձ է կատարել մաքրող հեղուկ խմելով: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրա մոտ ախտորոշվել է թունավորում` քիմիական նյութով:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվում է քննություն:




























