Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է «ԳԱԶել» մակնիշի 34 SD 325 համարանիշով (վարորդ՝ 23-ամյա Գեւորգ Ա.) ավտոմեքենան:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր` 23-ամյա Հարություն Բ.-ն տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 15:40-ին:

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: