Ֆրանսիացի զբոսաշրջիկը զոհվել է Թուրքիայի Կապադոկիա մարզում օդապարիկի ընկնելու հետեւանքով, վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի, Կոլումբիայի եւ Թուրքիայի քաղաքացիները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Նեւշեհիր գավառի ոստիկանության ներկայացուցիչը, որտեղ տեղի է ունեցել վթարը:

«Այսօր առավոտյան ուժեղ քամու պատճառով օդապարիկի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհվել է ֆրանսիացի զբոսաշրջիկը: Վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի 2, Կոլումբիայի 2 եւ Թուրքիայի 16 քաղաքացիներ»,- ասել է գործակալության զրուցակիցը: