Ադրբեջանում տեղի է ունեցել անսովոր միջադեպ:

ԱՊԱ-ն հայտնում է, որ Ենի Գըզըլջա գյուղի բնակիչ, 1997 թվականի ծնված Սամիր Ալիեւը հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով: 

Նրա վիճակը միջին ծանրության է: Նրա տուն է ներխուժել մուրճով զինված հարեւանը, եւ սկսել դրանով խփել Ս. Ալիեւին ու նրա զարմիկ Ա. Մամեդովին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստով քննություն է կատարվում: