Մոտ 1200 պորտուգալացի աշակերտներ «ավերել» են Իսպանիայի Մալագա քաղաքում գտնվող հյուրանոցը, պատճառված վնասի ընդհանուր արժեքը կազմել է 50 հազար եվրո, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության սպայի խոսքով՝ 14-ից 17 տարեկան դեռահասները իջեւանել են Մալագայից ոչ հեռու գտնվող Pueblo Camino Real հյուրանոցում: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ նրանք հյուրանոցի գույքին պատճառել են 50 հազար եվրոյի վնաս:
Հաղորդվում է, որ հյուրանոցի ղեկավարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններ տալ:




























