Համացանցում է հայտնվել տեսահսկման սարքի տեսանյութը, որը գրանցել է Ալեքսանդրիայի եկեղեցու մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման պահը: Հոլովակը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

​Հոլովակում տղամարդը մոտենում է եկեղեցուն, բայց կանգնեցվում է մուտքի մոտ տեղադրված մետաորսիչի շրջանակին հասնելիս: Մի քանի վայրկյան հետո որոտում է պայթյունը:

Կիրակի Եգիտպտոսի Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ պայթյունները տեղի են ունեցել մի քանի ժամվա տարբերությամբ: Թանթայի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 30 մարդ, Ալեքսանդրիայի՝ 16 մարդ, վիրավորվել է 41 մարդ: