Լայպցիգում 24-ամյա մարոկկացու են ձերբակալել, որը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մոտ ահաբեկչություն էր ծրագրում: Այս մասին գրում է Medusa-ն՝ վկայակոչելով Der Tagesspiegel-ը:

Նախնական տվյալներով՝ նա պատրաստվում էր միանալ ցուցարարներին, բայց հայտնի չէ, թե հատկապես ինչ էր ծրագրում:

Դատարանի որոշմամբ՝ մարոկկացուն 2 շաբաթ ժամկետով կալանավորել են:

Մոհամմեդ Բ.Հ.-ն (այդպես են նրան կոչում լրատվամիջոցները) նախկինում հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2017 թվականի փետրվարին նա սպառնացել է պայթյուն իրականացնել Լայպցիգի կրթական կենտրոնի մերձակայքում: