2010 թվականի հոկտեմբերին սննդամթերքի գների համաշխարհային գների ինդեքսն աճել է 25,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ՄԱԿ-ի համաշխարհային պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) հայտնել է, որ աճել են յուղերի, նաեւ հացահատիկային կուլտուրաների գները:

Այսպես, տվյալ ժամանակահատվածում սննդամթերքի գների համաշխարհային ինդեքսը հասել է 197 կետի, մինչդեռ 2009թ. հոկտեմբերի կազմել է 157: Մսի գինն աճել է 18, կաթնամթերքներինը՝ 28,4, հացահատիկային կուլտուրաներինը՝ 32, յուղերինը՝ 42,7, շաքարինը՝ 7,4 տոկոսով: