Ավստրալացի սենատոր Պոլին Հենսոնը կոչ է արել հայրենակիցներին բոյկոտել զատկային շոկոլադե արտադրանքը, որը հավաստագրված է որպես հալալ, հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքական գործչի տեղեկություններով, իր տոնական արտադրանքն իսլամի նորմերին համապատասխանեցրել է բրիտանական Cadbury ընկերությունը։ Փոխարենը Հենսոնը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել շվեյցարական Lindt ու ավստրալական Darrell Lea ֆիրմաների առաջարկած շոկոլադե ճագարներին ու ձվերին, քանի որ այդ ապրանքանիշները իրենց զատկային արտադրանքը չեն ներկայացրել որպես մուսուլմանների համար պիտանի։
«Մենք շատ հպարտ ենք, որ արտադրում ենք շոկոլադ, որը համապատասխանում է սիրողների լայն շրջանակի պահանջներին, իսկ հալալության հավաստագիրը մեզ շատ օգնում է այդ հարցում»,- պատասխանել են Հենսոնի քննադատությանը ավստրալական մասնաճյուղից։
Daily Mail-ի փոխանցմամբ, համապատասխան հավաստագրի բացակայությունը չի նշանակում, որ արտադրանքը չի համապատասխանում մուսուլմաններին։ Բայց փաստաթղթի առկայությունը հավաստում է , որ ինչ–որ երրորդ կողմ ստուգել է արտադրանքը՝ իսլամի նորմերին համապատասխանելու հարցով։




























