Պետերբուրգում ատամնացավի հուշարձան են ստեղծել։ Հեղինակը, նկարչուհի Մարիանա Շումկովան, օգտագործել է մարդկային ատամներ, որոնք հեռացվել էին «Ատամներ հանուն առողջության» քաղաքային ակցիայի շրջանակում։ Ընդամենը արթ -օբյեկտի համար 403 ատամ է հավաքվել։ Այս մասին պատմել են նախագծի կազմակերպիչները, գրում է «Բումագա» պորտալը։
Պորտալի խոսքով հեղինակը ձգտել է ստեղծել վախեցնող կերպարանք, քանի որ միայն «ուժեղ զգացմունքային ներգործությունը կարող է ստիպել մարդուն մտածել այնպիսի հասարակ ու սովորական բանի մասին, ինչպիսին է հիգիենան»։




























