ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «Սիրիա չի գնա», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք Սիրիա չենք գնա»,- Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ չպարզաբանելով իր խոսքերը:

Միաժամանակ, նա անհրաժեշտ է համարել Սիրիայի ավիաբազային ԱՄՆ կողմից հասցված հարվածը եւ հայտարարել է, որ դա դեռ Բարաք Օբամայի  վարչակազմը պետք է աներ:

Ավելի վաղ Իդլիբում հայտարարել էին քիմիական գրոհի հետեւանքով զոհերի մասին: Արեւմտյան պետությունները կառավարական ուժերին էին մեղադրել խաղաղ բնակչության նկատմամբ գրոհի մեջ: Ռուսաստանը կոչ էր արել հետաքննություն իրականացնել՝ մեղավորներին բացահայտելու համար: