Հայաստանի խորհրդարանը սկսել է 2011 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:

Ինչպես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011-ին ուղղված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը եւ բիզնես-միջավայրի բարելավմանը։

Նրա խոսքով, Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը 2011-ին ուղղված է լինելու հակաճգնաժամայինից կայուն տնտեսական զարգացման անցնելուն։ Նա ընդգծել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը։

Կառավարության կանխատեսումներով, գնաճը հաջորդ տարի կտատանվի 4 տոկոսի սահմաններում։ 2011 թվականի վերջին, հանրապետության արտաքին պարտքը կկազմի 4,35 մլրդ դրամ, ինչը վարչապետի խոսքով, սպառնացող ցուցանիշ չէ: Բյուջեի եկամտային մասը կավելանա 100 մլրդ դրամով եւ կկազմի 773 մլրդ դրամ։ Սարգսյանը նաեւ նշեց, որ 2011 թվականին նվազագույն աշխատավարձի մակարդակը կբարձրացվի 8,3 տոկոսով։ Բյուջեի ծախսային մասը հիմնականում կուղղվի սոցիալական ոլորտին՝ առողջապահություն, կրթություն եւ սոցիալական ապահովություն՝ 44,4 տոկոս, պետական անվտանգության ապահովում եւ պաշտպանություն՝ 18,8 տոկոս, տնտեսական ոլորտ՝ 15,6, պետական վարկեր՝ 4,7 տոկոս։