Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «երկուս ու կես անգամ» իրեն առաջարկել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը։
«Պորոշենկոն ինձ երկուս ու կես անգամ առաջակել է վարչապետ դառնալ։ Մեկ անգամ կիսաառաջարկել է, երկու անգամ՝ համառորեն առաջարկել։ Եվ երբ նա երրորդ անգամ համառորեն առաջարկեց, ասացի. «Ես ավելի մեծ հավակնություններ ունեմ, քան վարչապետ լինելը»,- Facebook-ի իր էջում հրապարակած տեսագրությունում հայտարարել է Սահակաշվիլին:




























