Սանկտ Պետերբուրգում Չերնիշեւսկու անվան գրադարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։
«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ պայթուցիկ սարքը 14-15 տարեկան դեռահասի ձեռքում է պայթել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածին տեղափոխել են Սուրբ Մարիամ Մագդալենացու մանկական հիվանդանոց։
Ականատեսների խոսքով երիտասարդը գրադարանի մոտ գետնից ինչ-որ բան է բարձրացրել, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։




























