Սլովակական Aeromobil ընկերությունը կներկայացնի իր թռչող մեքենան մեքենաների սուպերշոուի ժամանակ, որը անցնելու է Մոնակոյում ապրիլի 20-ին, գրում է «ՌԳ»-ն

Մշակողների խոսքով երկու տարի առաջ Վիեննայում ցուցադրված կոնցեպտի համեմատ մեքնենան հիմա հարյուրապատիկ բարելավված է։ Ընդ որում Aeromobil–ը մշակվել է օդանավերի ու մեքենաների համար գործող նորմատիվային իրավական բազային համապատասխան։

Մոդելի մասին նոր տեխնիկական տվյալներ ընկերությունը չի հայտնել։ Ավելի վաղ հայտնել էին, որ մեքենան սարքավորված կլինի ավստրիական չորս ցիլինդրանի Rotax 912 շարժիչով, որն աշխատում է բենզինով։ Գետնի վրա մեքենան կարող է բացել մինչեւ ժամում 160 կմ արագություն, իսկ երկնքում՝ մինչեւ 200 կմ։ Մեքենայի երկարությունը վեց մետր է, լայնությունը՝ ծալած թեւերով 2․24 մետր, իսկ բացած թեւերով՝ 8․32։ Թռիչքի համար պետք է 200 մետր երկարության թռիչքուղի։