Աֆրիկյան երկրներից առնվազն 97 միգրանտ՝ այդ թվում կանայք ու երեխաներ են անհետ կորել Լիբիայի ափերի մոտ նավի խորտակվելուց հետո, հայտնել է Լիբիայի առափնյա պաշտպանության ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ն։

Այս պահի դրությամբ հաջողվել է փրկել միայն 23 տղամարդու՝ նրանք կարողացել են մնալ ջրի մակերեսի վրա։

Փրկարարական գործողությունը շարունակվում է, սակայն ողջ մնացածների գտնելու հավանականությունը մեծ չէ ։

Լիբիան գլխավոր տարանցիկ կետն է Միջերկրական ծովով Եվրոպա ուղեւորվող անլեգալ միգրանտների համար։

Միայն այս տարի առնվազն 590 փախստական է զոհվել կամ անհետ կորել լիբիական ափերի մոտ։

Փրկված տղամարդիկ հայտնել են, որ իրենց նավը խորտակվել է Տրիպոլիից 10 կմ հեռավորության վրա։ Անհետ կորած են համարվում 15 կին ու հինգ երեխա։