Տղամարդը, ով կողոպտել է հրազենի խանութը եւ սպառնալից բովադակությամբ փաստաթուղթ է ուղարկել Սպիտակ տուն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով, ձերբակալվել է: Ինչպես հայտնել է Ռոք շրջանի ոստիկանական բաժինը` հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Ջոզեֆ Յակուբովսկին ձերբակալվել է «առանց միջադեպերի», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը տեղի ժամանակով` 06:00 –ից հետո:
«Ոստիկանությունում բողոք է ստացվել տղամարդու անվամբ, ով նմանությամբ համընկել է հտախուզվող հանցագործի հետ: Նա եղել է վրանում ու հրաժարվել է լքել մասնավոր սեփականության տարածքը, երբ նրան խնդրել են այդ մասին: Տեղի իշխանությունները շրջափակել են այդ վայրը եւ օգնության կանչել քննիչների խմբին», - հստակեցրել է ոստիկանության ներկայացուցիչ Թրոյ Նադսոնը:




























