Աղբի հսկայական կույտը այրվել է ու լցվել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի խարխլված տների վրա,հայտնում է Ֆրանս փրեսը։

90 մետրանոց աղբակույտի փլման վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները։

«Մենք փորձում ենք մաքրելով աղբը հասնել այն տներին, որոնք կարող էին մնալ մի քանի տոննա աղբի կույտի տակ»,- հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը, նշելով, որ դեռ հայտնի չէ, արդյոք դեպքի պահին որեւէ մեկը եղել է ինքնաշեն խրճիթների ներսում։ Այդուհանդերձ, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ։

Տեղի բնակիչները մինչ այդ դուրս էին եկել բողոքի ցույցերի, դժգոհելով այն բնապահպանական վնասից, որն այդ թաղամասին հասցնում է բաց աղբանոցը։ Հրդեհը բռնկվել էր այն պահին, երբ երկրում նշում են Նոր տարին ու քաղաքացիների մեծ մասը հավաքվում են տներում՝ Ամանորը տոնելու