ԱՄՆ Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում ուղղաթիռից մոտ հինգ հազար զատկի ձու են նետել, հայտնում է BFMTV–ը։ Նախապես որոշված վայրում հավաքված բնակիչները ամենակարճ ժամանակում հավաքել են երկնքից թափված գրեթե բոլոր ձվերը։ «Բերքահավաքին» ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել երեխաները։ Շատ քրիստոնեական եկեղեցիներ 2017-ին Զատիկը նշում են ապրիլի 16-ին։