Մարզակոշիկների ու աքսեսուարների Converse ապրանքանիշը թողարկել է դասական Chuck Taylor All-Star-ի «զատկային» հավաքածու։ Հավաքածուն ստացել է Fuzzy Bunny անվանումը ու նվիրված է Արեւմուտքում Զատկի հիմնական խորհրդանիշին՝ Զատկի ճագարին, հայտնում է Highsnobiety–ն։

Մոդելը պարաստված է սրբիչի կտորից ու ներկայացված է երկու գույնով՝ երկնագույն ու վարդագույն։ Կեդերը արդեն վաճառվում են 100 դոլարով։

Converse-ը կոշիկի արտադրության ամերիկյան ընկերություն է, որը հիմնվել է 1908-ին։ Մոդելը, որը ստացել է All Star անվանումը, հանրահայտ է դարձել բասկետբոլիստ Չակ Թեյլորի շնորհիվ։ Հիմա Converse ապրանքանիշը պատկանում է Nike ընկերությանը։