Ամերիկյան Լեյք Էլմո քաղաքում պատրաստել են հսկայական շոկոլադե ձու, հայտնում է UPI–ն։

Lake Elmo Inn ռեստորանի սեփականատերը հանձնարարել է խոհարարին Զատիկի կապակցությամբ պատրաստել 45 կիլոգրամանոց ձու։ Խոհարարից այդ աշխատանքի համար երեք օր է պահանջվել։ «Կեղեւը» պատրաստել են սպիտակ շոկոլադի ութ շերտերից։ Ձվի երկու կեսերը առանձին- առանձին են պատրաստել, իսկ հետո միացրել ու կարը ծածկել մուգ շոկոլադի շրջանակով։ Մակերեսը զարդարել են շոկոլադե 240 ծաղիկներով։

Ռեստորանը ծրագրում է այդ ձուն այցելուներին ցուցադրել մինչեւ ապրիլի 23-ը։ «Մարդիկ սիրում են այն, քանի որ այդ ձուն այդքան մեծ է ու նման չէ մյուսներին»,- ասել է ռեստորանի խոհարար Ջոնի Մարտին։ Անցած տարի նա 13 կիլոգրամանոց ձու էր պատրաստել։

Այս արի կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիները Զատիկը նույն օրն են նշելու՝ ապրիլի 16-ին։