Միչիգանի համալսարանի ուսանողները հավաքել են Ռուբիկի հսկայական խորանարդ, որը 680 կգ է կշռում, այն հավաքելու համար նույնիսկ ամենահմուտ ու ուժեղ մարդուց մոտ մեկ ժամ կպահանջվի, հայտնում է Phys.org–ը։
«Սա ամենամեծ մեխանիկական Ռուբիկի խորանարդն է, որը հնարավոր է հավաքել։ Ժամանակին այն եղել է ծիծաղելի «քաղաքային առասպել» մեր համալսարանի հյուսիսային կամպուսում, այն մենք մի քանի տարում ենք հավաքել։ Իսկ այսօր այն կարելի է անվանել արվեստի ինտերակտիվ իր»,- ասել է ուսանող Ռայան Կուն, խորանարդը ստեղծողներից մեկը։
Ռուբիկի խորանարդը, որը հայտնի է որպես մոլորակի ամենահայտնի մեխանիկական գլուխկոտրուկ, ստեղծվել է 1974-ին հունգարացի քանդակագործ Էրնե Ռուբիկի կողմից։ Ռուբիիկի դասական խորանարդը կազմված է ինը առանձին խորանարդներից, որոնք վեց տարբեր գույներով են ,յուրաքանչյուրը կարելի է պտտել երեք առանցքներով։ Խաղացողի խնդիրն է հավաքել խորանարդը, որպեսզի դրա յուրաքանչյուր մակերեսը նույն գույնի լինի։



























