Հնագետները Սուդանի հյուսիսում հայտնաբերել են 4․5 հազար տարի առաջ կառուցված ամրոց, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամրոցը հայտնաբերել են գերմանացի հնագետները Վադի Խալֆա բնակավայրից 30 կմ արեւմուտք իրականացվող պեղումների ժամանակ։ Ամրոցը, նրանց խոսքով, կառուցվել է եգիպտական Նոր Թագավորության փարավոնների կառավարման դարաշրջանում։

Փոքր սարի գագաթին կառուցված ամրոցը, ըստ պրոֆեսոր Կլաուդիա Նիզայի, կազմված է ավելի քան 80 մասերից ու սենյակներից, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Նիզայի կարծիքով հին ամրոցում աշխատող մասնագետներին «արդեն առաջիկա շաբաթներին նոր բացահայտումներ են սպասում»։

1931-ին Հյուսիսային Սուդանի այդ տեղանքում իրականացվել էին պեղումներ, սակայն ամերիկացի գիտնականները այն ժամանակ որեւէ պատմական հուշարձան չէր հայտնաբերել ու դադարեցրել էին գիտարշավը։