ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Paynes Prairie Preserve State Park արգելոցում վայրի ձին հարձակվել է կոկորդիլոսի վրա։ Տեսագրությունը Facebook –ում հրապարակել է արգելոցի այցելուներից մեկը, հայտնում է «Ռոսբալտը։

Ձիերի փոքր երամակը, այդ թվում մի փոքրիկ մտրուկ, արածում էր ճանապարհի մոտ գտնվող մարգագետնում։ Հանկարծ ճանապարհ է դուրս եկել մի խոշոր կոկորդիլոս։ Ձիերից մեկը, ըստ երեւույթին, կոկորդիլոսի կողմից սպառնալիք զգալով, հարձակվել է գիշատչի վրա ու մի քանի անգամ ոտքերով հարվածել նրան։ Կոկորդիլոսը փորձել է ի պատասխան կծել ձիուն, սակայն ձին փախել է։ Զբոսաշրջիկի խոսքով կենդանիներից ոչ մեկը տեսանելի վնասվածք չի ստացել։ «Երբ մենք հեռանում էին, արյունահոսության կամ ակնհայտ ցավի որեւէ նշան չկար»,- պատմել է նա։