Moschino ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը ստեղծել է հատուկ հավաքածու Կոաչելա երաժշտական փառատոնի կապակցությամբ, հայտնում է WWD–ն։

Հավաքածուի մեջ կան ուսապարկեր, տղամարդկանց կիսատաբատներ սերֆինգի համար, կանացի լողազգեստներ ու պլաստիկ պատյաններ iPhone–ի համար, բոլորն էլ բջջային հեռախոսների համար Candy Crush պոպուլյար խաղի մոտիվներով։ Հավաքածուն արդնե վաճառվում է Moschino ապրանքանիշի կայքում, պատյանի գինը 70 դոլար է, իսկ ուսապարկինը՝ 650 դոլար

Կոաչելան եռօրյա երաժշտական փառատոն է, որը անցկացվում է Քալիֆորնիա նահանգի համանուն հովտում։ 2017-ին այն կանցնի ապրիլի 14-ից 16-ը։ Փառատոնին մասնակցում են Radiohead, the xx, New Order խմբերը, նաեւ Լորդը, Քենդրիկ Լամարը ու Թրեւիս Սքոթը։

Ջերեմի Սքոթը ամերիկացի դիզայներ է, որը 2013-ից սկսած զբաղեցնում է իտալական Moschino ապրանքանիշի կրեատիվ տնօրենի պաշտոնը։