Հնդկական Մումբաի, Չեննաի եւ Հայդարաբադ քաղաքների միջազգային օդանավակայանները տագնապ են հայտարարել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված: NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝  օդանավակայանների ծառայությունները, ինչպես նաեւ անվտանգության ուժերը բարձր պատրաստության են բերվել:

Նշվում է, որ Մումբաիի ոստիկանությունը մի կնոջից էլեկտրոնային փոստով հաղորդագրություն է ստացել, ով գրել է, թե ռեստորանում լսել է վեց տղամարդկանց զրույցը՝ նշված ուղղություններով օդանավերը միաժամանակ գրավելու մասին: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Օդանավակայաններում հակաահաբեկչական խմբեր են տեղակայված, ձեռնարկվել են անհրաժեշտ այլ միջոցառումներ:

Ավիաընկերություններն ուղեւորներին խորհուրդ են տալիս ավելի վաղ ժամանել օդանավակայններ եւ կատարել անվտանգության ուժերի հրահանգները: