Այսօր՝ նոյեմբերի 18-ի առավոտյան, ժամը 8:05-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում (Սասունցի Դավթի արձանի դիմաց) միմյանց են բախվել «Սուզուկի» (ՋԻՓ) մակնիշի 16 ՕՏ 300, ԳԱԶ 24 մակնիշի 63 ՕՏ 705 համարանիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում 4 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Սուզուկիի» վարորդը եղել է 19-ամյա Ռաֆիկ Կարենի Մելիքյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրում խցանում է առաջացել, որը սակայն ճանապարհային ոստիկաններին հաջողվում է մասամբ բացել: Նշված վայրում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչն ու փորձագետը: Վերջիններս տեղազննման եւ նկարահանման աշխատանքներ են կատարում:
Դեպքի վայր են ժամանել նաեւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության աշխատակիցները, որոնք տեղում իրենց աշխատանքներն են կատարում:
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ անգամ բացվել են «Սուզուկիի» անվտանգության բաձիկները:







Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























