ԱՄՆ Մերիլենդ նահանգի Սանթ–Մերի քաղաքում ջախջախվել է «Սեւ բազե» ռազմական ուղղաթիռը։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ուղղաթիռը ընկել է գոլֆի դաշտում։ Նշում են, որ ուղղաթիռում երեք մարդ կար։ Ոստիկանությունը հաստատել է մեկ զոհի մասին տեղեկությունը։

: